04 06 2019

Ներվել է 11․8 մլրդ դրամի տույժ-տուգանք․ ԿԲ

Ներվել է 11․8 մլրդ դրամի տույժ-տուգանք․ ԿԲ

Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը: Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126585 անձանց: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ