«ՊԵԿ-ի հետ օպերատիվ սկզբունքով հետևում ենք այն թվերին, որոնք առկա են: Եվ 9.9 տոկոս արտահանման աճը, Վիճակագրական պետական կոմիտեի կողմից ամփոփված պաշտոնական ցուցանիշը, հնարավոր է առաջիկայում՝ որոշ ճշտումների արդյուքնում, մի փոքր բարելավում ունենա: Դա տեղի ունեցող պրակտիկա է, երբ ավելի ուշ հասած տեղեկություններով ամփոփումներ են լինում»,- կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ ըստ ՊԵԿ տվյալների՝ արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նույնիսկ 14.7 տոկոսվ է աճել:
Վարչապետն էլ արձագանքեց. «Նախորդ ամիսներին պետք է խոստովանենք, որ շատ կենտրոնացված էին տնտեսության վրա, և այդ կենտրոնացվածությունը չթուլացնելով այլ ոլորտներում առկա խնդիրները պետք է քայլ առ քայլ լուծենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը