Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով: Այս մասին հաղորդվում է Կառավարության ֆեյսբուքյան էջում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն էլեկտրամոբիլների համար տրամադրում է 700.000 եվրո։
«Ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Սակայն հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որով էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։
«Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաև օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։ Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը