08 05 2019

Դուք մի սիրեք, թողեք անասուններին. լրագրողը՝ Փաշինյանին



Հայաստանի տնտեսական աճի և ընդհանրապես երկրի փրկությունը եգիպտացորենի արտադրության մեջ է տեսնում «Ազգ» օրաթերթի հետ համագործակցող լրագրողը:

Վարչապետի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրող ձեռքով եգիպտացորենը թափահարելով ներկայացնում էր այդ բերքի կարևորության մասին. «Կա համաշխարհային փորձ այդ կախարդական փայտիկի վերաբերյալ, որը Կարապետյանն ասում էր չունենք, Դուք ասում եք՝ ունենք, այդ կախարդական փայտիկը այս մշակաբույսն է՝ եգիպտացորենը»,- ասաց լրագրողը հավելելով, որ իշխանության քայլերը երևույթ ստեղծելու տպավորություն թողնող քայլեր են այդ բոլորը:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ թերահավատ են մոտենում նման լուծումներին. «Ասում են՝ թողեք բոլոր լյա-լյա-լուլյաները, այ սա է լուծումը: Աշխարհը դա վաղուց ասել է, իզուր ուրիշ բաներով մի զբաղվեք: Ես չեմ հավատում այդ լուծումերին:

Չնայած, ասեմ, որ եգիպտացորեն ես սիրում եմ»:

Լրագրողն էլ արձագանքեց. «Չէ, Դուք մի սիրեք, թողեք անասուններին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ