26 04 2019

Հայաստանի կանայք պետք է նախաձեռնություններում ավելի համարձակ լինեն. Տիգրան Խաչատրյան



«Հայաստանի կին ձեռներեցների ցանցն այդքան էլ երկար պատմություն չունի, բայց իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է ոգևորել և իր շուրջը համախմբել բազմաթիվ կանանց և աղջիների, ովքեր լավ օրինակն իրենց առջև ունենալով քայլում են առաջ»,- Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով, բազմաթիվ են օրինակները, որ հայ կանայք դառնում են գործարար նախաձեռնությունների հեղինակ և մասնակիցն են դառնում ՀՀ տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող տարբեր նախաձեռնությունների. «Նրանք ունեն հաջողություններ, ունեն նաև աջակցության կարիք և ՀՀ կառավարությունն իր գործունեության առաջիկա տարիների ծրագրում չափազանց կարևոր է համարում այն աջակցության եղանակները, որոնք պետք է հատկապես հասցեավորված լինեն կանանց նախաձեռնությունների իրականացմանը և նրանց ռիսկերի հաղթահարման ճանապարհին նրանց աջակցելուն»,- ասաց Խաչատրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ