19 04 2019

Հեղափոխությունից հետո ունենք 10.000 դրամով ավելի մատչելի ցեմենտ․ Հայկ Սարգսյան



Հայաստանում ունենք 3 հիմնական ցեմենտ արտադրող գործարան՝ «Արարատ»-ի ցեմենտի գործարանը, «Հրազադան»-ինը և Երևանում ցեմենտ արտադրող մեկ գործարան, որն աշխատում է ներմուծվող հումքով, իսկ նախորդ երկուսն ունեն իրենց սեփական հումքը և աշխատում են իրենց հումքով: Այդ մասին ապրիլի 19-ին ԱԺ-ում նշեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով, շուկայում առաջարկում են հետևյալ գները․ «Արարատ»-ի գործարանը առաջարկում է 40.000, Երևանի գործարանը 41.000, «Հրազադան»- ինը՝ 48.000 դրամ բացթողման գին:

2018-ին հայակական շուկայում հայտնվեց նաև իրանական ցեմենտը, որն անհամեմատ ավելի էժան է, քան տեղականը:

Վերջին օրերին ցեմենտ արտադրող ընկերությունների շուրջ բարձրացած աղմուկի շուրջ պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկումների մանրամասները՝ տեսանյութում:

«Ես շատ եմ հարգում Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ նա զրոյից հաջողությունների հասած գործարար է, և նաև նրա կոնցեռնն ամենաշատ հարկ վճարողներից է։ Այս օրերին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ հանդիպել են ցեմենտ արտադրողների հետ՝ նկատի ունենալով, որ իրենց դեմ են գործել։ Այո՛, հանդիպել ենք, տարօրինակ չէր լինի նման հարց քննարկվեր, և բոլորի ցեմենտ արտադրողների հետ չհանդիպենք խնդիրները քննարկենք:  Ցանկացած հարցի քննարկման ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպում ենք։ Պետք է շահավետ լուծումը գտնել, որը կբխի ոչ թե միայն մեկ արտադրողի շահերից, այլ կպաշտպանի քաղաքացիների շահերը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ