Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչպես նշվում է, առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում է իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնց արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում հետաքննչական մարմիններին:
Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
ԼՐԱՀՈՍ21:11 • 18/04ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը21:02 • 18/04Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)21:02 • 18/04ՊԵԿ-ը 4 ԱԳԼՃԿ-ում հայտնաբերել է շեղումներ ստացված և փաստացի իրացված գազի ծավալների միջև. ստուգումները շարունակվելու են20:49 • 18/04Պուգաչովայի երկրպագուներին բարկացրել է Անաստասիա Վոլոչկովայի «ելույթը» Պրիմադոննայի հոբելյանական
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը