12 04 2019

Եթե 50 հազար աշխատողի օրինական դաշտ մտնելը ճիշտ է, ապա թալանի մեխանիզմ կա. Մեսրոպ Մանուկյան

Եթե 50 հազար աշխատողի օրինական դաշտ մտնելը ճիշտ է, ապա թալանի մեխանիզմ կա. Մեսրոպ Մանուկյան

Politik.am-ը գրում է.

«Մեկ ամիս առաջ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, իր մտահոգությունը հայտնելով հիմնադրամի ֆինանսական մուտքերի վերաբերյալ, անդրադարձել էր վարչապետի հայտարարությանը, թե 35 հազար աշխատողներ ստվերից մտել են օրինական դաշտ:

Մանուկյանը գրել էր` ասվածը հիմնադրամում չի արտացոլվում, քանի որ 35 հազար աշխատողների` ստվերից օրինական դաշտ մտնելը հիմնադրամին ամսական 35 մլն դրամ հավելյալ մուտք է ենթադրում: Սրանից հետևություն, որ կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին:

Երեկ էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց` այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում.

«Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով»- ասաց վարչապետը:

Politik.am-ի հարցին, թե ձեր այդքան հրապարակումներրից հետո ինչպես կմեկնաբանեք վարչապետի հայտարությունը Մեսրոպ Մանուկյաննն ասաց, որ իր համար ցավալի է այն, որ դիլետանտ աշխատողները վարչապետին վատ դրության մեջ են դնում` վերջինիս սխալ տեղեկատվություն տալով.

«Եթե վարչապետի ասած թիվը` 50 հազար աշխատողի օրինական դաշտ մտնելը ճիշտ է, ապա թող ընդունեն իմ խոսքը որպես հայտարություն, որ մեր երկրում գործում է ամենամեծ ու կոռուպցիոն թալանի մեխանիզմը: Այսինքն` զոհվածի ու հաշմանդամ դարձածի գումարը փոշիանում է: Իմ կողմից հնչեցված կամ հրապարակված թվերը հիմնադրամի գործադիր տնօրենի տարեկան հաշվետվության տվյալներն են: Ինձ համար ցավալի է, որ նշվում է 50 հազար աշխատողի մասին, սակայն հիմնադրամում դա չի արտացոլվում: Եթե չի արտացոլվում, ուրեմն այդ գումարները յուրացվում են, սակայն ինչ նպատակով թող համապատասխան կառույցները ստուգեն»:

Մանուկյանը վստահեցրեց` եթե իմ հայտարարության մեջ փաստեր եմ խեղաթյուրում կամ ապատեղեկատվություն տարածում, թող համապաատասխան մարմիններն ամենախիստ ձևով պատժեն ինձ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ