Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ավագանու նիստի այսօրվա նիստում հարց հնչեցրեց` ուղղված փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
Նա հարցրեց` արցախցիների և ԵԿՄ-ականների տեղաշարժի համար ինչո՞ւ արտոնություններ չկան։
Գրիգորյանը արցախցիների մասով հարցով պատասխանեց, թե ինչու իրենք նման առաջարկով հանդես չեն եկել, իսկ ԵԿՄ-ականների մասով չարձագանքեց։
Ավագանու ընդդիմադիր անդամը արձագանքեց. «Պայմանագրի կետերը կբերեմ, կտամ ձեր ձեռքը և կհրապարակեմ։ Սահմանեիք 2000 դրամ և ասեիք` զեղչ ենք անում».
Փոխքաղաքապետն էլ ասաց` պայմանագիրը իր ձեռքը տալու անհրաժեշտությունը չկա, դա իր ամենօրյա փաստաթուղթն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը