Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը գրում է․
«Նոր նայում էի Սպայկայի 2018թ-ի ֆինանսական հաշվետվությունը՝
Հասույթ՝ $170.6 մլն,
Վաճառքի ինքնարժեք՝ $106.4 մլն,
Զուտ շահույթ՝ $31.8 մլն,
Ակտիվներ՝ $236.6 մլն,
Սեփական կապիտալ՝ $113.3
2018թ-ին ՀՀ ապրանքային արտահանումը կազմել է ~$2.4 մլրդ, մոտավոր կարող ենք ասել, որ Սպայկան 2018թ-ին ապահովել է ՀՀ արտահանման 5%-ը (FOB գներով եմ հաշվում):
Պատկերացնենք մի հիպոթետիկ իրավիճակ, դիցուք, Ամազոնը հարկերից խուսափել է, արդյոք ԱՄՆ իրավապահները կձեռբակալե՞ն Բեզոսին, աչքի առաջ ունենալով այն վտանգը, որ NDX 100 ինդեքսը կընկնի, դրանից բխող հետևանքներով։ Անկեղծ ասած, ինձ թվում է, ոչ․․․
Այն, որ օրենքի առաջ բոլորն են հավասար և եթե ինչ-որ մեկը խուսափել է հարկերից կամ այլ հանցանք է կատարել, պետք է պատասխան տա, չեմ վիճում, բայց տպավորություն ունեմ, որ մեր պետական մարմինները/պաշտոնյաները դեռևս այսպիսի իրավիճակներում աշխատելու փորձ չունեն (ճկունություն չունեն) և վտանգում են այդպիսի խոշոր ընկերությունների ֆինանսական կայունությունը՝ վկան նաև Լիդիանը, երբ պետական բարձր պաշտոնյաները հայտարարություններ էին անում, առանց հաշվի առնելու, որ ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի բորսայում և ամեն անզգույշ հայտարարություն կարող է տասնյակ միլիոն դոլարների վնաս պատճառել ընկերությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը