29 03 2019

ԵՏՄ-ում ապրանքների մակնշման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

ԵՏՄ-ում ապրանքների մակնշման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Մարտի 29-ին ուժի մեջ է մտել ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրել են ԵՏՄ երկրների ղեկավարները Ալմաթիում փետրվարի 2-ին։ Այս մասին հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Համաձայնագրի առանցքային խնդիրն է ԵՏՄ ողջ տարածքում մակնշման գործընթացների միասնականացումը: Ամրագրված նորմերը կթույլատրեն ուժեղացնել ԵՏՄ-ում ապրանքաշրջանառությունը՝ նվազեցնելով  ստվերային շրջանառությունը: Սպառողները երաշխիքներ կստանան, որ օրինական ապրանք են ձեռք բերում: Մակնշման համակարգի ներդրումը կարող է խթանել նաև ապրանքահոսքի թվայնացմանը։

«Այս փաստաթուղթը շրջանակային բնույթ ունի, ինչը թույլ է տալիս մակնշման օգտագործման հարցով ճկուն որոշումներ ընդունել ոչ թե ապրանքների նեղ ցանկի, այլ արտադրանքի ընդլայնված սպեկտրի վերաբերյալ»,- ԱՍԵԼ է ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Նախքան միության ողջ տարածքում  մակնշումը մտցնելը  պետությունը պետք է այս կամ այն ապրանքի մասին առաջարկություն անի՝ այն քննարկելու միության բոլոր երկրների հետ: ԵՏՀ-ն 3 ամսում  որոշում է ապրանքի մակնշում մտցնելու տեխնիկական ու ընթացակարգային փուլերը։

Եթե հարցով կոնսենսուսով չի լինում, ապա 2 և ավելի երկրներ կարող են մակնշումը մտցնել իրենց տարածքում՝ ըստ ազգային օրենսդրության, բայց օգտագործելով համաձայնագրի սկզբունքները: Միության մյուս պետությունները կարող են միանալ պատրաստ լինելուն զուգահեռ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ