Ռուսական գազը ՀՀ փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է: Ներկայացնելով վրացական տարածքով Հայաստանին գազի մատակարարման տրանզիտի մասին ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայնագրի մանրամասները՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Տուրնավան, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»։
Ճեպազրույցի ընթացքում վրացի փոխնախարարը նշել է, որ չնայած բարդ և երկարատև բանակցություններին՝ իրենք ղեկավարվել են երկու սկզբունքով, եւ երկուսն էլ պահպանվել են։ Առաջինը էներգետիկ անկախությունն է եւ Վրաստանի անվտանգությունը»։
«Վրացական կողմին հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների։ Տրանզիտի արժեքը մեծացել է, իսկ ռուսական գազի գնման արժեքը՝ նվազել։ Դա այն դեպքում, եթե մասնավոր բիզնեսը հետաքրքրվի այդ այլընտրանքով»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ թվեր չի կարող ասել, քանի որ գինը կոմերցիոն գաղտնիք է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը