10 տարում 300 մլն դոլարի ներդրում, 2000 մշտական աշխատատեղ․ գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում առաջատար «Սպայկա»-ն իրականացրել է ոլորտում նոր արտադրությունների և ենթակառուցվածքների հավակնոտ բազմաթիվ նախագծեր։
«Սպայկա» ընկերության զարգացման գծխով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը նշում է․ «Ընկերությունն այսօր օգտագործում է 100 հեկտար բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներ, որոնցից 50 հեկտարը կիսափակ տեխնոլոգիաներով ջերմոցներ են, և դա աշխարհում ամենամեծ կիսափակ տեխնոլոգիաներով նախագիծն է։ Հիմնական մեր առաքելությունը Հայաստանում տեսնում ենք ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու մեջ, արտասահմանյան և տեղական ներդրողներին ցույց տալ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է լինել արդյունավետ և հետաքրքիր ներդրումների առումով»։
Կարեն Բաղդասարյանը ֆինանսական գործընկերներից առանձնացնում է Ամերիաբանկին, որն ընկերության հուսալի գործընկերն է 2010 թվականից․ «Ամերիան այն բանկն է, որ հավատացել է ի սկզբանե մեր ներկայացրած ծրագրերին, և մենք ստացել ենք նախագծային ֆնանսավորում, որը Հայատանի պայմաններում արտառոց է։ Դրա շնորհիվ ընկերությունը կարողացել է արագ զարգացում ապահովել սկզբանական փուլում։ Ներկայում շարունակում ենք աշխատել Ամերիաբանկի հետ, այլ ֆինանսական պրոդուկտներ ենք մշակում և փոխադարձ շահավետ ծրագրեր ենք իրականացնում։ Ամերիան շարունակում է մնալ մեր հիմնական գործընկերը Հայաստանում»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը