26 01 2019

2-7 մլն պարգևավճարներ՝ Ֆինանսների նախարարությունում․ «168 Ժամ»

2-7 մլն պարգևավճարներ՝ Ֆինանսների նախարարությունում․ «168 Ժամ»

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս որոշել է պարգևավճարների հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել: Մասնավորապես, նախարարության՝ լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները իրար մեջ հետևյալ կերպ են բաշխվել.

1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,

2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,

3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,

4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,

5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,

6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,

7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,

8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,

9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,

10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,

11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,

12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,

13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։

Ինչպես նշվում է, պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ