Երեւանում կբարձրանան տուրքերը եւ վճարները: Այս մասին նշված է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին հանրության լայն շրջանակներ քննարկում են Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի առանձին ծախսային հոդվածների աճի կամ նվազման պատճառները, հիմնավորումները: Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը՝ միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական եւ սոցիալական համայնքային հիմնախնդիրները
Սակայն բյուջեի քննարկումը պետք է ուղեկցվի ոչ միայն ծախսային հոդվածների, այլ նաեւ եկամտային մասի վերլուծությամբ։ Միայն այդ պարագայում հնարավոր է տալ բյուջեի նախագծի ամբողջական գնահատականը։ Այնինչ այս ողջ քննարկումների մեջ մոռացության է մատնված այն հանգամանքը, թե Երեւանի քաղաքապետարանը որտեղից կամ ում հաշվին է հավաքագրելու այդ գումարները՝ հետագայում ծախսելու նպատակով:
Ամեն տարի Երեւանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երեւան քաղաքում տեղական վճարների եւ տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը:
Անհրաժեշտ է արձանագրել, որ Երեւան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են էական փոփոխություններ:
2019 թվականին 20 տոկոսով կամ 500 ՀՀ դրամով ավելանալու են ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար նախատեսված վճարները: Զգալի աճ է նախատեսված Երեւանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարների մասով, մասնավորապես՝ գործիքային բաժիններում ուսուցման վճարը ավելանալու է 2800 ՀՀ դրամով կամ 16 տոկոսով, երգեցողությանը՝ 4300 ՀՀ դրամով կամ 28,7 տոկոսով, պարարվեստինը՝ 2000 ՀՀ դրամով կամ 15,4 տոկոսով, կերպարվեստինը՝ 300 ՀՀ դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 ՀՀ դրամով կամ 8,7 տոկոսով: 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Երեւանի ենթակայության 26 երաժշտական եւ արվեստի դպրոցներում հիմնական ուսուցմամբ սաների թիվը կազմում է 8124: 2019 թվականի ընթացքում երեւանցի երեխաները նոր կամ ավելի որակյալ ծառայությունները չեն ստանալու, սակայն վճարելու են ավելի շատ, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ կլինի նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալապես խոցելի մի շարք ընտանիքներ կհրաժարվեն իրենց երեխաների հաճախումներից արվեստի դպրոցներ։
2019 թվականին նախատեսվել են նոր տեղական վճարներ, մասնավորապես՝ Երեւանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվել է 1500 ՀՀ դրամ, քաղաքաշինական գործունեության եւ բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը՝ 49300 ՀՀ դրամ:
Երեւան քաղաքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի համեմատ եւս վերանայվելու են: Ըստ էության, տուրքերի բարձրացման հիմնական նպատակը՝ ֆիսկալ է, այսինքն՝ լցնել համայնքային բյուջեն: Փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսավարող սուբյեկտների վրա:
Եվ այսպես՝ 2019 թվականին ոչ հիմնական շենքերի եւ շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչեւ 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 եւ ավել քմ դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: Վերջին տարիների ընթացքում շինարարության ոլորտը առանց այն էլ դժվար օրեր է ապրում: Վստահաբար այս բարձրացումը ոչ խթանիչ ազդեցություն է ունենալու, ինչպես նաեւ չի նպաստելու քաղաքացիների կողմից ապօրինի շինարարությունից հրաժարվելուն։
Երեւանի քաղաքում վառելիքի մանրածախ վաճառքի վրա բացասական ազդեցություն կթողնի գազալցակայանների եւ բենզալցակայանների գործունեության վրա տեղական տուրքերի նախատեսվող աճը։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով, ինչը զգալի բեռ կլինի փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար: Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարել միեւնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրք: Հատկանշական է, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկան գերկենտրոնացած է, այստեղ՝ Ֆլեշ եւ ՍիՓիԷս ընկերություններին բաժին է ընկնում ներմուծվող վառելիքի շուրջ 90 տոկոսը: Միաժամանակ այս ընկերություններին են պատկանում բենզալցակայանների կամ մանրածախ ցանցի 1/3-ը: Հետեւաբար, տեղական տուրքի բարձրացումը առաջին հերթին կհարվածի փոքր բենզալցակայանների գործունեությանը՝ նրանց դուրս մղելով մանրածախ շուկայից: 2018 թվականի հունվարին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել է «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները եւ հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունը:
Բացի այդ, փոքր եւ միջին բիզնեսի գործունեության վրա էական բացասական ազդություն կթողնի Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքերի սահմանումը: Արդյունքում՝ 24:00-ից հետո հիմնականում կգործեն խոշոր տնտեսվարողները կամ կծաղկի ստվերային գործունեությունը: Միաժամանակ, անհասկանալի եւ չարդարացված է առաջին անգամ կիրառվող տեղական տուրքերի համար միանգամից սահմանել բարձր դրույքաչափեր:
Այսպիսով՝ Երեւանի տարածքում տեղական տուրքերի եւ վճարների բարձրացումը սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքներ կառաջացնի Երեւանի տնտեսության եւ երեւանցիների համար: Իսկ եթե նկատի ունենանք, որ Երեւանում է կենտրոնացած Հայաստանի տնտեսական ակտիվությունը, ապա բացասական ազդեցություն կլինի ողջ երկրի տնտեսության վրա։
Հատկապես այն դեպքում, երբ ոչ Երեւանի, ոչ էլ պետական բյուջեներով նախատեսված չէ աշխատավարձերի աճ: Այս իրավիճակում Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված «իջեցումների» խթանիչ ազդեցությունը չի նկատվի, քանի որ տնտեսավարող սուբյեկտների դեպքում էական չէ, թե նրանք դա որպես հարկ են վճարում, թե տեղական տուրք:
Աղյուսակ 1
Տեղական վճարի անվանումը |
2018 թվականի սահմանված դրույքաչափերը (ՀՀ դրամ) |
2019 թվականի առաջարկվող դրույքաչափերը (ՀՀ դրամ) |
Աճը | ||
ՀՀ դրամ | % | ||||
1 | Երեւանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար | ||||
ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար | 2500 | 3000 | 500 | 20.0 | |
2 | Երեւանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով. | ||||
ա | գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային եւ ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում | 17500 | 20300 | 2800 | 16.0 |
բ | երգեցողության ուսուցում | 15000 | 19300 | 4300 | 28.7 |
գ | պարարվեստի ուսուցում | 13000 | 15000 | 2000 | 15.4 |
դ | կերպարվեստի ուսուցում | 9000 | 9300 | 300 | 3.3 |
ե | թատերարվեստի ուսուցում | 8000 | 8700 | 700 | 8.7 |
3 | Երեւանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է | 0 | 1500 | 1500 | |
4 | Երեւան քաղաքում քաղաքաշինական գործունեության եւ բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը | 0 | 49300 | 49300 |
Աղյուսակ 2.
N | Տեղական տուրքի անվանումը |
2018 թվականի սահմանված դրույքաչափերը (ՀՀ դրամ) |
2019 թվականի առաջարկվող դրույքաչափերը (ՀՀ դրամ) |
Աճը | |
ՀՀ դրամ | % | ||||
1 | Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երեւանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է. (գործակից-7) | ||||
ոչ հիմնական շենքերի եւ շինությունների համար | |||||
ա | մինչեւ 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի եւ շինությունների համար | 15000 | 21000 | 6000 | 40 |
բ | 20 եւ ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի եւ շինությունների համար | 25000 | 35000 | 10000 | 40 |
2 | Երեւանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է(գործակից-3) | 350000 | 600000 | 250000 | 71.43 |
3 | Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է | ||||
ա | առեւտրի օբյեկտների համար (գործակից-5) | 87500 | 120000 | 32500 | 37.14 |
բ | հանրային սննդի եւ զվարճ. համար (գործակից-10) | 175000 | 250000 | 75000 | 42.86 |
գ | Բաղնիքների համար(գործակից-3) | 875000 | 1400000 | 525000 | 60 |
դ | Խաղատների համար(գործակից-3) | 1500000 | 3000000 | 1500000 | 100 |
ե | շահումով խաղերի համար (գործակից-3) | 875000 | 1500000 | 625000 | 71.43 |
զ | Վիճակախաղերի համար(գործակից-3) | 262000 | 450000 | 188000 | 71.76 |
4 | Երեւանի խորհրդանիշները (զինանշան, անվանում եւ այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է (գործակից-3) | 200000 | 300000 | 100000 | 50 |
5 | Երեւանի վարչական տարածքում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է | 0 | 300000 | 300000 | |
6 | Երեւանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար | ||||
ա | կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի եւ շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար | 0 | 150000 | 150000 | |
բ | հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար | 0 | 1500000 | 1500000 |
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը