ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է 2018թ․ հունվար-նոյեմբերի հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները:
Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7%։
Ծառայությունների ոլորտում 2018 թվականի հունվար-նոյեմբերին արձանագրվել է 18.4 տոկոս աճ:
Արդյունաբերական արտադրանքի թողարկումն աճել է 4.1 տոկոսով:
Առևտրի ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել 9.2 տոկոս աճ:
Արտահանման ծավալի աճը նախորդ տարվա 11 ամիսների համեմատ կազմել է 9,8 տոկոս:
Ներմուծման ծավալը աճել է 24,2 տոկոսով:
Տեղեկատվությունն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը