18 12 2018

ՀՀ-ն Եվրամիությունից 3 միլիոն եվրո կստանա

ՀՀ-ն Եվրամիությունից 3 միլիոն եվրո կստանա

Եվրամիությունը պատրաստվում է Արևելյան գործընկերության երկրներին կիբերսպառնալիքների դեմ կայունությունը բարձրացնելու համար տրամադրել 3,2 միլիոն եվրոյի չափով հատկացում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Ծրագրի շահառուներն են լինելու Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Եվրահանձնաժողովի տենդերի համաձայն, այդ երկրներում նախատեսվում է զարգացնել տեխնիկական միջոցներն ու համագործակցության մեխանիզմները, որոնք կբարձրացնեն կիբերանվտանգությունը և կիբերհարձակումներին հակադարձելու պատրաստվածությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ