18 12 2018

ՀՀ-ից ՌԴ արտահանված 1 տոննա իշխանը չեն ընդունել

ՀՀ-ից ՌԴ արտահանված 1 տոննա իշխանը չեն ընդունել

«Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչությունը դադարեցրել է ՀՀ-ից սառեցված իշխանի ու իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձևակերպումը։

«Դեկտեմբերի 12–ին «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչությունը դադարեցրել է ՀՀ-ից եկած ավելի քան 1 տոննա սառեցված իշխանի ու իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձևակերպումը», – ասվում է հաղորդագրության մեջ, նշում է Sputnik Արմենիա-ն` վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։

Հսկողության ընթացքում պարզվել է, որ ձկնկիթի անհատական փաթեթավորման մի մասի ամբողջականությունը խախտվել է։

Լաբորատոր հետազոտությունների համար փորձանմուշներ վերցնելուց հետո բեռը ձևակերպվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ