07 12 2018

Չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի. Նիկոլ Փաշինյան

Չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի. Նիկոլ Փաշինյան

Գյումրիում Կառավարության արտագնա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։

«Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը արձագանքելով չհամաձայնեց այն ասվածի հետ, թե ծանոթ չեն իրավիճակին։ «Այդ դեպքում ինչքա՞ն գումար է անհրաժեշտ պրոբլեմը լուծելու համար» ,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը և ստացավ պատասխան Ավետիք Էլոյանից` շատ:

«Պարո՛ն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ, կամ Ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ», - շարունակեց վարչապետի պաշտոնակատարը և ավելացրեց, որ շատ մեծ գործ կա անելու շատ մեծ գումարով։

«Ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է՝ ձևավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով. հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ