06 12 2018

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի 2019 թ-ի ընթացքում

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի 2019 թ-ի ընթացքում

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ 2019 թվականի ընթացքում: Այդ մասին հայտնել է երկրի բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռուժին՝ BFM հեռուստաընկերության ուղիղի եթերում, գրում է ТАСС-ը։

Ինչպես հաղորդվում է, Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) չորեքշաբթի երեկոյան հաստատել է կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթը: Այժմ Սենատը (խորհրդարանի վերին պալատը) պետք է արտահայտի իր դիրքորոշումն այս հարցում: Վարչապետը հինգշաբթի ելույթ կունենա սենատորների առաջ:

Երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը խոստացել էր ընդառաջ գնալ ցուցարարների պահանջին և 6 ամսով հետաձգել վառելիքի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ