«Հայաստանն առաջիկա 7 տարիներին ընկնելու է դեմոգրաիալական փոսի մեջ, սակայն այդ մասին չենք ուզում խոսել։ Կրթության ոլորտը կանգնելու է կոլափսի առաջ։ Սա բերելու է մրդկային կապիտալի զարգացմանը»,- «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
«Մեր առողջապահությունը ծերանալու է, ունենալու ենք ավելի ծեր հասարակություն, քան ունենք։ Բայց արդյո՞ք առողջապահության ոլորտն այդ խնդիրն իր առաջ դնում է»,- ասաց նա։
«Մենք ունենք արդյունավետության գլոբալ խնդիր, ունենք խնդիր թե բիզնեում, թե կրթության մեջ, թե առողջապահությունում, թե կառավարությունում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում բիզնեսի արդյունավետությունը ցածր է, շահութաբերությունը ցածր է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը