Global Innovation Index-ի համաձայն Հայաստանը զգալի հետընթաց ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (տե'ս https://www.wipo.int/global_innovation_index/en/2022/):
Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով, որը Global Innovation Index-ի ամենամեծ հետընթացներից մեկն է (տե'ս https://www.wipo.int/global_innovation_index/en/2020/)
Ուշագրավ է, որ վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների (innovation pillars), որոնցից, օրինակ` market sophistication ցուցանիշով Հայաստանը 2 տարում զիջել է 17, business sophistication ցուցանիշով` 15, knowledge & technology outputs ցուցանիշով` 26, իսկ creative outputs ցուցանիշով` 17 հորիզոնականով։
Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի` 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելուց, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ` հետազոտողների թիվը 1 մլն. բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն (տե'ս https://www.wipo.int/.../pub.../en/wipo_pub_2000_2022/am.pdf)։
Սակայն առավել հետաքրքրական են այն 7 ցուցանիշները, որոնք Հայաստանի համար համարվում են հնացած։ Սա նշանակում է, որ տվյալների ստացման հետ կապված, մեծ հաշվով, խնդիր չկա, սակայն դրանք չեն թարմացվել։
Այդ ցուցանիշներն են`
-Գործարարության քաղաքականությունը և մշակույթը (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),
-Ֆինանսական ռեսուրսների առկայությունը ստարտափների և ընկերությունների մասշտաբավորման համար (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),
- Վենչուրային կապիտալի գործարքների տոկոսը գնողունակության համարժեքով ՀՆԱ-ում (աղբյուրը՝ Refinitiv),
- Գիտելիքահենք աշխատանքների մասնաբաժինը (աղբյուրը՝ International Labour Organization),
- Մասնավոր ընկերությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),
- Արտերկրյա կազմակերպությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),
- Բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնակցությունը աշխատաշուկայում (աղբյուրը՝ International Labour Organization):
Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը