«Քանի որ թվերը չէին կարողանում հիմնավորել, թիվ չասացին»,- անդրադառնալով ՀՀ կառավարության ընդունած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագծին՝ մամուլի ասուլիսում ասաց «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ խորհրդի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ «Սա ավելի մեծ բեսպրեդելի է հասել հայեցակարգային տեսակետից, երբ ընդունվում է որոշում, որի արժեքը մեկ մլրդ դոլարից ավելի է լինելու, մենք ստեղծում ենք կառույց, որը գործ է ունենալու մեկ մլրդ դոլարից ավելի գումարի հետ, և որի վճարումները իրականացնելու ենք մենք բոլորս, և այդ կառույցն իր հայեցակարգային փաստաթղթում չի կարողանում հիմնավորել գումարային արտահայտությունը։ Հենց ինքը թիվ գրեր, մենք ասելու էինք՝ եկեք փորձենք հասկանալ, թե որտեղից է այս թիվը։ Երբ չէր կարողանում հիմնավորել, գտնվեց «շատ խելոք» որոշում՝ ընդհանրապես թիվ չեն գրի, հետո կորոշեն։
Հայեցակարգ են անցկացնում, որը որևէ ձևով չի սպասարկում տնտեսությանն ու բիզնեսին և վատ սպասումներ է ստեղծում բնակչության մոտ, թե սա կանենք, և դուք բոլորդ կստանաք բարձր կարգի անվճար բժշկական ծառայություններ։ Սա ամենամեծ խնդիրն է»։
Կառավարությաննախագծի վերաբերյալ առարկություններն ամբողջությամբ՝ այստեղ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը