22 11 2018

Շրջանառության մեջ դրվեցին նոր թղթադրամները

Շրջանառության մեջ դրվեցին նոր թղթադրամները

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ուղերձ է հղել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ, մասնավորապես նշելով.

«Քսանհինգ տարի առաջ նոյեմբերի 22-ին Հայաստանի  Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման: Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար: Հայկական Դրամն ունեցել և այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները»:

25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։ Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից: Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար: Դրանց շրջանառությամբ, սակայն, հին թղթադրամները կիրառությունից դուրս չեն գա՝ մինչև բնական մաշվածություն ստանալը: Սկզբնական շրջանում տերմինալները չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները՝ մինչև ծրագրային հարցը կլուծվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ