19 11 2018

ՀՀ իշխանությունները Լարսի հարցին լուրջ չեն վերաբերվում. տնտեսագետ․ 168․am

ՀՀ իշխանությունները Լարսի հարցին լուրջ չեն վերաբերվում. տնտեսագետ․ 168․am

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Լարսի այլընտրանքային ճանապարհներին՝ նկատեց, որ Լարսին այլընտրանքային երկու ճանապարհ կա՝ Օսիայով, և մյուսը՝ Աբխազական երկաթուղին, չնայած վերջինը բավականին երկար գործընթացներ է պահանջում։

«Վերին Լարսի խնդիրը չի լուծվում, քանի որ մեր կառավարությունն այդ հարցին լուրջ չի վերաբերվում։ Գնում են տարբեր գործուղումների և վերադառնում, ու իրենց թվում է, թե հարց են լուծել։ Այստեղ պարզապես պետք է համատեղ գործողություններ իրականացնեն՝ մի քանի թունելների շինարարության, ճանապարհների վտանգավոր հատվածների կրճատման, և այլն։ Իհարկե, այլընտրանքային ճանապարհներ կան, եթե նույնիսկ վերը նշած երկու սցենարները դիտարկենք, ապա կարելի է հստակ ծրագիր մշակել և ներկայացնել անգամ միջազգային կառույցներին, որոնք, վստահ եմ, որ հետաքրքրություն կցուցաբերեն, որովհետև այն տարածաշրջանային բնույթ է կրում, և մի շարք կազմակերպություններ մտահոգված են հենց տարածաշրջանային ծրագրերով»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ Լարսի խնդիրը լուծելու համար ՀՀ իշխանությունների կողմից չկահետևողականություն, կան միայն էպիզոդիկ գործողություններ, որոնք սահմանափակվում են մեկ-երկու պաշտոնյայի գործուղումով Լարս։

Ըստ նրա, խնդիրը պետք է ավելի արմատական լուծում ունենա, ինչի համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք գործընկերների հետ։

«Լարսի փակ լինելը տնտեսության վրա թողնում է բացասական մեծ ազդեցություն, ինչպես տեսնում ենք, տեղի է ունենում գների բարձրացում, արհեստական դեֆիցիտներ են գոյանում տարբեր ապրանքների գծով, որոնք իրականում արդարացված չեն։ Կան օբյեկտիվ պատճառներ, որի հետևանքով և՛ ներմուծողներն են տուժում, և՛ սպառողները։ Կրկնում եմ՝ ոչ թե չկան այլընտրանքային ճանապարհներ, այլ դրանց ուղղությամբ աշխատողներ չկան։ Մենք որևէ մեկին վնաս չենք տալիս, եթե ունենանք այլընտրանքային ճանապարհ, հատկապես, եթե խոսքը նոր լրացուցիչ ենթակառուցվածքներ ձևավորելու մասին է։

Պարզապես Հայաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք լուրեր են տարածում, թե այդ ամենը Վրաստանին իբրև ձեռնտու չէ, Ռուսաստանին շահավետ չէ, և այլն։ Շատ հեշտ է պատճառաբանություններ գտնել գործ չանողների համար»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ