«Արդեն բազմաթիվ ներդրումներ են արվել թե՛ դրսից, թե՛ ներսում. Հայաստանը պետք է զարգանա ներքին ներդրումների շնորհիվ, մենք որպես համակարգ, պետք է ինքնուրույն որոշում կայացնենք մեր երկիրը զարգացնելու համար: Ներքին ռեսուրսներով և ներքին խնայողություններով պետք է զարգանա մեր երկիրը. այսպիսին է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասել է վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը՝ հավելելով, որ ներքին խնայողություն ասելով՝ նկատի է առնվում նաև հայկական Սփյուռքը։
Վ. Կարապետյանի հավաստմամբ՝ ներդրումներ արդեն իսկ կան։ Մասնավորապես, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճիտեմպերն աննախադեպ են:
Արդյո՞ք շինարարության տեմպերն աննախադեպ են։ Այո, եթե հունվար-սեպտեմբերին շինարարության ոլորտի 7.6% աճը համեմատենք վերջին տարիների տխուր ցուցանիշների հետ, ապա աճն աննախադեպ է, գրում է 168․am-ը։
Սակայն դինամիկան է շատ տխուր. տարվա սկզբի բարձր աճը գնալով դանդաղել է, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։
Իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակում՝ 2017-ի նույն եռամսյակի համեմատ, շինարարության աճը կազմել է ընդամենը 2% (ծավալը՝ 118.1 մլրդ դրամ)։
Այնպես որ, շինարարության աննախադեպ աճ կար տարվա սկզբին, սակայն այժմ, դատելով դինամիկայից, շինարարությունը վերադառնում է իր նախկին լճացած վիճակին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը