Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Հայաստանի Ներդրումային Քարտեզը։
«Երկիրն ապրում է տնտեսական ու քաղաքական էական փոփոխություններ, որոնք բացում են նոր հնարավորություններ։ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Ներդրումային Քարտեզ հրապարակումը, որը իրենից ներկայացնում է ուղեցույց Հայաստանում ներդրումային հնարավորությունների և ոլորտների վերաբերյալ»,- նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ներդրումային քարտեզը ներկայացնում է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակն ու տնտեսության հիմնական ճյուղերի ներդրումային հեռանկարները: Այն անդրադառնում է Հայաստանում առանցքային ներդրումային ոլորտներին, ինչպես նաև վերջին շրջանի տնտեսական զարգացման միտումներին ու գործարար միջավայրի հնարավորություններին:
Ներդրումային քարտեզը կարելի է ներբեռնել այս հղմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը