ՌԴ կառավարությունը զբաղվում է հայրենական տնտեսության ապադոլարացում ենթադրող օրինագծի պատրաստմամբ։ Այս մասին հայտնում է The Bell-ը։
Ինչպես հաղորդվում է, այն մեկ-երկու շաբաթից պետք է հաստատի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Ընդգծվում է, որ խոսքը չի վերաբերում ամերիկյան արժույթից լիովին հրաժարվելուն: Խոսքը այն մասին է, որ հնարավորություն ստեղծվի հաշվարկները կատարել այլ ազգային արժույթներով, ինչը բիզնեսին կօգնի ավերոդ կորուստներ չունենալ:
Օրենքի նախագիծը պատրաստվում է ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի պլանի «մոտիվներով»։ Պլանը հուլիսին Կոստինն արդեն ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իր ծրագիրը ներկայացնելով՝ Կոստինը խոսել էր անհրաժեշտ քայլերի մասին, որոնք ուղղված կլինեն ռուբլու՝ միջազգային հաշվարկներում օգտագործման ընդլայնմանը։ Ավելի ուշ Կոստինը հայտնել էր, որ նախագահը «ընդհանուր առմամբ», աջակցել է իր՝ ռուսական տնտեսությունն ապադոլարացնելու մասին առաջարկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը