Բելառուսը և Թուրքիան ակնկալում են առևտրաշրջանառության ոլորտում հրաժարվել դոլարից և անցնել ազգային արժույթներով գործարքներ իրականացնելուն։ Այս մասին հայտնել է Անկարայում Բելառուսի դեպսան Անդրեյ Սավինիխը, գրում է Белта-ն։ «Վստահ եմ, որ Թուրքիայի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Առևտրի հաշվարկներում թուրքական լիրային և բելառուսական ռուբլուն անցնելու ժամանակն է»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ ազգային արժույթներին անցնելը կխթանի առևտրաշրջանառության աճին։
Անդրեյ Սավինիխը հաղորդել է, որ Թուրքիայի առաջատար բանկերից մեկը բանակցություններ է վարում Բելառուսի տնտեսությունում ներդրումներ անելու հարցով։ Դիվանագետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը կզարգանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը