01 09 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի  27-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։

USD          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 80,200,690 ԱՄՆ դոլար  482.06դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  94,487,157 ԱՄՆ դոլար 483.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,250,000 դոլարի առք և վաճառք 483.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 10,000 ԱՄՆ դոլար 483.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

EUR          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,887,939 եվրո 560,11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,032,855 եվրո 564,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,571,088,174 ՌԴ ռուբլի 7.07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 699,596,697 ՌԴ ռուբլի 7.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 62.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28 մլն ԱՄՆ դոլար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ