25 08 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել ՀՀ բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել ՀՀ բանկերը

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի  13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։

USD          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 82,226,634 ԱՄՆ դոլար  482.19դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  83,819,913 ԱՄՆ դոլար 483.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,900,000 դոլարի առք և վաճառք 483.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

EUR          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,567,550 եվրո 552.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,774,986 եվրո 558.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,728,774,428 ՌԴ ռուբլի 7.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 728,312,674 ՌԴ ռուբլի 7.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.7մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.9 մլն ԱՄՆ դոլար:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ