18 08 2018

Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում աճել է 21,7%-ով

Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում աճել է 21,7%-ով

Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018թ-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 21,7% աճ, իսկ ընդհանուր առմամբ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աճը կազմել է 7,2%: Այս մասին տեղեկացրել են ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Նախնական ցուցանիշների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5,1 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2017թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,2 տրլն դրամ կամ 4,5 մլրդ դոլար:

Կիսամյակային ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությանը բաժին է ընկնում 11%-ը կամ 282,3 մլրդ դրամ, առևտրին՝ ևս մոտ 11%-ը կամ 276,6 մլրդ դրամ, անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 10% կամ 240,3 մլրդ դրամ, գյուղատնտեսությանը՝ 9% կամ 229,3 մլրդ դրամ:

Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատականներով՝ 2018թ-ի ընթացքում ՀՆԱ աճը կազմելու է 4,5-6,5%, իսկ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 4,1%

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ