18 08 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի  13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։

USD         

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 84,123,863 ԱՄՆ դոլար  482.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  90,241,383 ԱՄՆ դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,500,000 դոլարի առք և վաճառք 483.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

EUR          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,360,834 եվրո 548.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,477,820 եվրո 552.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,440,306,434 ՌԴ ռուբլի 7.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 682,780,918 ՌԴ ռուբլի 7.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

Օգոստոսի 6-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 65.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.5 մլն ԱՄՆ դոլար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ