11 08 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

Ըստ այդմ,

USD          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 67,037,617 ԱՄՆ դոլար  481.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  74,740,303 ԱՄՆ դոլար 482.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,900,000 դոլարի առք և վաճառք 482.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:         

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 EUR          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,414,997 եվրո 555.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,862,338 եվրո 558.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:         

 Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,506,285,681 ՌԴ ռուբլի 7.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 715,552,665 ՌԴ ռուբլի 7.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 63.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.5 մլն ԱՄՆ դոլար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ