Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի՝ չինական ապրանքների մաքսատուրքերը մեծացնելու սպառնալիքներին պատասխանելուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Չինասանի կոմերցիայի նախարարության հայտարարությանը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ առևտրային պատերազմի հետագա սրման վերաբերյալ, ապա Չինաստանը դրան լիովին պատրաստ է, մենք ստիպված կլինենք անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկել»,- նշել են գերատեսչությունում:
Նախարարությունում նաև նշել են, որ Չինաստանը պատրաստ է պաշտպանել ազատ առևտուրը և բազմակողմանի առևտրային համակարգը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ քարտուղարությունը նախատեսում է 25 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտնել էր, որ Չինաստանն ամերիկյան կողմին հորդորում է առևտրային հարցում վերադառնալ ողջախոհությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը