ԱՄՆ-ի ներկայիս ընտրությունները պատմության մեջ ամենաթանկարժեքն են: Այս մասին գրում է Financial Times-ը:
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարրիսն իրենց նախընտրական քարոզարշավների վրա ծախսել են 3,5 միլիարդ դոլար:
Հարրիսը հավաքել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար՝ ծախսելով 1,9 միլիարդ դոլար, իսկ Թրամփը՝ 1,8 միլիարդ դոլար և ծախսել 1,6 միլիարդ դոլար, գրում է թերթը։
Ըստ հրապարակման՝ գումարի կեսից ավելին ուղղվել է գովազդին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը