31 07 2018

ԵՄ երկրները կարող են հրաժարվել ռուսական էժան գազից

ԵՄ երկրները կարող են հրաժարվել ռուսական էժան գազից

Եվրամիության որոշ երկրներ կարող են քաղաքական պատճառներով ապագայում ցանկանալ ռուսական «կապույտ վառելիքը» փոխարինել ավելի թանկ հեղուկ գազով ԱՄՆ-ից, ենթադրում է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Քրիստիան Էգենհոֆերը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԵՄ-ի որոշ անդամ պետություններ կարող են ցանկանալ ապագայում ավելի էժան ռուսական գազամուղը  մի մասով փոխարինել ԱՄՆ-ից ավելի թանկ գազով, որպեսզի կրճատեն ռուսական գազից կախվածությունը քաղաքական մոտիվներով»,- ասել է գիտաշխատողը:

«Համեմատաբար ցածր գնով այդպիսի ներմուծման»  համար ենթակառուցվածք կա՛մ արդեն գոյություն ունի, կա՛մ կարող է հեշտորեն ստեղծվել, եթե դրա համար քաղաքական կամք լինի, հավելել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին համատեղ հայտարարությամբ հաղորդել են, որ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել բնական գազի ներմուծումն ԱՄՆ-ից իր էներգախնայումը բազմակողմանի դարձնելու համար: Բացի այդ, Յունկերը հաղորդել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ անել սեղմված բնական գազի օգտագործման համար նոր տերմինալների կառուցման գործում, հիմնականում ԱՄՆ-ից, եթե գները մրցունակ լինեն:

Իսկ երկուշաբթի Թրամփն Իտալիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն քննարկում են Եվրոպայում 9-11 սեղմված բնական գազի տերմինալ կառուցելու հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ