Միջազգային հայտնի չորս գիտնական-փորձագետներ ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բրոնզյանի պատվերով արդեն մեկ տարի ուսումնասիրում են Լիդիան ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր: Արդյունքում ներկայացրել են գնահատականներ և եզրակացություններ՝ Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ: «Մենք իրավունք չունենք կասեցնելու ծրագիրը կամ որոշում կայացնելու: Մենք գտնում ենք, որ գեոքիմիկական տկարություն ունի, տեսնում ենք. և դրենաժի վտանգն ավելի բարձր է: Մենք սխալները ցույց ենք տալիս, մենք այդ սխալները տեսնում ենք, որպեսզի դրանք բարեփոխվեն, պետք է կասեցվեն, հավելյալ ուսումնասիրություններ արվեն, փոփոխություններ արվեն»,- հունիսի 20-ին հայտարարեց Հարութ Բրոնզյանը:
Այս ուսումնասիրությանն արձագանքել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը՝ ասելով. «Մեր խորին համոզմամբ, մենք բոլոր նախագծերն ունենք, որ ճիշտ պատկերացնենք, թե ինչ է կատարվում մեր հանքավայրում թթվային դրենաժների առաջացման և կառավարման առումով և համապատասխանաբար կառավարենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը