01 06 2018

Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի ընկերությանը

Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ի նիստում ապրանք ներկրելիս հարկային արտոնություն տվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը: Սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ընկերությունն ազատվում է:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում էլ ԱԱԾ-ն մի շարք բացահայտումներ էր արել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ