Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճի դինամիկան պահպանվել է նաև փետրվար ամսվա ընթացքում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ տեղադրելով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.3 տոկոսով։ Արտահանման ու ներմուծման ցուցանիշները ևս աճել են համապատասխանաբար՝ 37.7 և 40.4 տոկոսով։ 39․4 տոկոսի աճ ենք գրանցել նաև արտաքին առևտրի շրջանառության ոլորտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը