08 05 2019

Ողջ կառավարությունը կանցնի էլեկտրամեքենաների․ դրանք կազատվեն ԱԱՀ-ից

Ողջ կառավարությունը կանցնի էլեկտրամեքենաների․ դրանք կազատվեն ԱԱՀ-ից

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատվող ցանկում ներառել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը կամ օտարումը մինչև 2022 թ․ հունվարի 1-ը։ Նպատակն օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելն է։

«Այս նախագծի ընդունումը ոչ միայն բնապահպանական է, այլ նաև տնտեսական և սոցիալական նշանակություն ունի»,-նշեց նա։

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարեվերջին, եթե ընթացակարգը պահպանեն, ոչ միայն բնապահպանության նախարարը, այլև կառավարության բոլոր նախարարները կնստեն էլեկտրամեքենաներ, և այդ ամենը կիրականացվի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Նախարարը նշեց, որ Բնապահպանության նախարարության աշխատակազմում մեքենաների մեծ մասը կրճատվել է։

Ծրագիրը կֆինանսավորի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը։

էլեկտրամոբիլների ներդրման հարցում միացել են« գլոբալ էլեկտրիկ մոբիլիթի» գործընթացին, որը իրականացվում է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներքո։ «Ունենք համապատասխան դրամաշնորհային գումարներ՝ մոտ 700 000 դոլար և ներկայացրել ենք ծրագիր, որը կլինի աշխարհում առաջինը, և որ ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամեքենաների»,-նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ