Կառավարությունն օրենսդրի քննարկանն է ներկաացրել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մասին ԱԺ ամբիոնից մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նախագծով առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող և դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև՝ նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո անմիջապես իրականացնել գործի քննությունը և որոշում կայացնելն, եթե իրավախախտը չի առարկում, և գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված են:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցողին ուղղված իր հարցերում նշեց. «Պրակտիկայում բերեք օրինակներ և ասեք, որ այսքան սուբյեկտ օգտվել են և խուսափել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուց: Ձեր բերած թվերը խոսեցին հակառակի մասին»։
Մնարամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը