Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը իր «Կարճ ասած» տելեգրամյան ալիքում գրում է․
«Այսօր հրապարակված՝ տարվա առաջին կեսի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Կառավարությունը, վստահ եմ, չի թաքցնի հպարտությունը նիստի ժամանակ, մանավանդ որ ընկերությունն այս տարի համարյա կրկնապատկել է ցուցանիշը՝ վճարելով 64 մլրդ դրամի հարկ՝ նախորդի 34,7 մլրդ դրամի դիմաց:
Բայց խոշոր հարկատուների ցանկը իրականում ապացուցում է Փաշինյանի ևս մեկ ստի, ևս մեկ տապալված խոստման մասին։
Հիշեցնեմ՝ 22․04․2019թ․ գնում է հանդիպման ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ և խոստանում․ «Առաջիկա տասը տարիների արդյունքով, երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում»:
Այս խոստումից անցել է 5 տարի՝ իր մատնանշած ժամկետի կեսը, և փաստացի՝ առաջին հորիզոնականներում ոչ թե տեխնոլոգիական ընկերություններն են, այլ ՀՀ ընդերքն անխնա օգտագործող, բնական մենաշնորհի, սիգարետի, կազինոյի և այլ ոլորտներում գործող ընկերություններ։
Այն, որ օնլայն կազինոն հայտնվում է երկրի խոշոր հարկատուների տասնյակում, դա նշանակում է, որ Նիկոլը ժողովրդին դարձրել է ղումարբազ։
Հարկատուների երկրորդ տասնյակն այնպես չէ, թե ավելի բարվոք վիճակում է, գնում է նույն տրամաբանությամբ։
Ի միջի այլոց․ Փաշինյանը նույն հանդիպման ժամանակ տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել աղքատության դեմ, ասաց․ աղքատության դեմ պայքարելու համար նոր գործիք եմ առաջարկում․ առաջարկում եմ պայքարել աղքատությունը ատելով։ Հետո ծրագիր կազմեց նախընտրական, որի մեջ խոստացավ աղքատությունը բերել նվազագույն նիշի։ Այսօր մեր երկրում աղքատությունն այնքան է, որքան 2018 թվականին էր։ Ժողովրդի մոտ, իհարկե․ ՔՊ-ականները հաղթահարել են չքավորությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը