26 08 2023

«FlyONE Armenia»-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը՝ վճարելով 2,2 մլրդ դրամ․ «Փաստ»

«FlyONE Armenia»-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը՝ վճարելով 2,2 մլրդ դրամ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթն արդեն անդրադարձել է պետական բյուջե հարկային վճարումների ծավալով առաջատար ընկերություններին՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արտադրության: Ուշագրավ վիճակ է նաև ավիաընկերությունների առումով:

ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, առաջատարը «FlyONE Armenia» ընկերությունն է, որը, 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը՝ վճարելով 2,2 մլրդ դրամ։

Հայկական ավիաընկերություններից հաջորդը «Air Dilijans»-ն է, որը զբաղեցնում է 156-րդ հորիզոնականը, Flya Arna-ն՝ 201-րդ տեղում է, «Armenian Airlines»-ը՝ 384-րդ, «Shirak Avia»-ն՝ 420րդ, իսկ Armenian Airwais-ն՝ 745-րդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ