ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
Ըստ այդմ, 2024թ․ հունիսին Հայաստան այցելել է 180,718 զբոսաշրջիկ։
Նախորդ տարիներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 199,159։
Ընթացիկ տարում, նախորդի համեմատ, հունիս ամսին 18,441 տուրիստով պակաս թիվ է արձանագրվել։
2024 թ․ հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը