Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
«2024 թ-ի օգոստոսին Հայաստան այցելել է 300,919 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 328,486:
2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.2%), Վրաստանից (11.9%) և Իրանից (7.5%)»,-ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը