23 03 2024

ՀՀ-ի համար հակառուսական պատժամիջոցներին միանալը հավասարազոր է լինելու սեփական գլխին կրակելուն. Դավթյան

ՀՀ-ի համար հակառուսական պատժամիջոցներին միանալը հավասարազոր է լինելու սեփական գլխին կրակելուն. Դավթյան

Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. 

«Մարտի 30֊ից Հայաստանում դադարելու են սպասարկվել ռուսական «Мир» բանկային քարտերը։

Դեռևս անցած տարվա գարնանը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները պահանջեցին Երևանից միանալ հակառուսական պատժամիջոցներին։

Ակնհայտ է, որ «Мир»-ի վերաբերյալ որոշումը այդ քաղաքականության առաջին քայլերից է։

Աշխարհաքաղաքական հարցերը դեռ մի կողմ։ Տնտեսական առումով  Հայաստանի համար պատժամիջոցներին միանալը հավասարազոր է լինելու սեփական ոտքին կրակելուն։ Կամ սեփական գլխին»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ