19 03 2024

Շատ վատ է, որ չգիտեք ու նախագիծ եք բերել․ պատգամավորը՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչին



«Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները գնալով ինձ ավելի շատ են զարմացնում, բերում են նախագիծը, սակայն որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ չեն կարողանում տալ»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ։ 

Հարց ուղղելով հիմնական զեկուցողին Թադևոս Ավետիսյանն ասաց, որ մի քանի խնդիրներ կան, որ  բերված նախագծով կարգավորված չեն։

Գործադիրի ներկայացուցիչը պատասխանեց, որ առաջարկությունը չի ընդունում, քանի որ այն չի բխում կարգավորման գործիքից։

«Ես էլ ասում եմ, որ շատ ուղիղ բխում է, շատ վատ է, որ չգիտեք, որ այն բխում է այդ գործիքից և այդ նախագիծը բերել եք ԱԺ։ Որովհետև ներդրողն անտոկոս փող է տալիս, իսկ մյուսը տոկոսով է տալիս, եթե ստարտափը սնանկացավ և լուծարվեց, որն է անտոկոս տվողի խթանը, այդ դեպքում պարտքով կտա և որքան ռիսկը բարձ է այնքան լրացուցիչ եկամուտ  կակնկալի հիմա լրացուցիչ եկամուտ չկա, որն է այդ խթանը։ Խթանը պետք է լինի այն որ, եթե աստված չանի լուծարվի ստարտափը, ասեք՝ մենք նրանցից՝ պարտքով տոկոսով գումար տվողից, բաժնետիրոջից առաջնային կվերադարձնենք մայր գումարը քեզ։ Սա կլինի խթան։ Հիմա սա եմ ասում, ասում եք սա դրա հետ կապ չունի, ինչպես չունի»,- հայտարարեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ