11 12 2023

Քաղաքացին արդեն նաև տուրքի մատերիալ է․ պատգամավորը դեմ է նոր օրենքին



 

«Ինձ թվումա՝ մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի մատերիալի ա վերածվել, այլ նաև՝ տուրքի: Եթե նայենք պետական եկամուտների աճը, ամենա աճը, եթե չեմ սխալվում տուրքերի աճն է:

Եթե 50 % ով է ծանրաբեռնված, էդ դեպքում ինչի ենք ուզում 1,600-ը սարքենք 5 հազարի, եթե սրա նպատակը զուտ ֆիսկալ չի:

Երկնքից ընկած փողա, մեկն էլ ընդեղ կանգնածա, 3,400 դրամով ավելացնել ուղղակի փողա պետական նպատակների համար, բացառապես ֆիսկալ նպատակների համար գանձում ենք»,- ԱԺ-ում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում է արել, որով առաջարկվում է բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը՝ օրական 1600 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ