Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․
Հուսով եմ տեղյակ եք, որ բանկերում արդեն բյուջեի և այլ պետական վճարումները կատարվում են միջնորդավճարով։
Նախկինում հարկերը վճարելիս միջնորդավճար չէր գանձվում։
Սա գնաճ չի չէ՞, հավելյալ բեռ չի չէ՞ քաղաքացու և տնտեսվարողների համար։
Իմիջիայլոց "տնտեսական աճ"-ն էլ եմ վերագրում գնաճին՝ գները թանկացել են, գումարն ավելի շատ է ծախսվել, շրջանառությունն աճել է և ստեղծվել է տնտեսական աճի միֆ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը